«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

ՔՊ-ի ինքնախոստովանությունը․ պետությունը ղեկավարել են «պահի տակ»

ՔՊ-ի ինքնախոստովանությունը․ պետությունը ղեկավարել են «պահի տակ»
29.10.2025 | 12:02

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտնի արտահայտությանը, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանն ասել է․

«Մարդ ա, պահի տակ ասել ա։ Էն ժամանակ իրոք ուրիշ ձև էր մտածում, բայց եկավ 44-օրյա պատերազմը, խաղերը՝ Արցախի հետ կապված՝ ի դեմս ՌԴ-ի, ու էս օրն ընկանք»։

Սասուն Միքայելյանի այս դիրքորոշումն անհատական չէ․ այն ամբողջությամբ բնորոշ է ՔՊ-ին։

Կառավարող կուսակցությունում մոռանում են, որ «մարդ ա, պահի տակ ասել ա»-ի հետևանքով լեգիտիմացվեց Ալիևի պատերազմական օրակարգը՝ Հայաստանը և հայ ժողովրդին կանգնեցնելով ազգային աղետի առաջ։

Իշխանության ներկայացուցիչները խեղված պատկերացում ունեն նաև դեմոկրատիայի վերաբերյալ:

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա։

Սակայն իրական ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն իշխանության ձևավորում քվեարկությամբ, այլև՝ քաղաքական պատասխանատվություն իշխանության գործած սխալների համար։

44-օրյա պատերազմից հետո այդ սկզբունքը խախտվեց․ ազգային աղետ բերած իշխանությունը պետք է հեռանար, եթե Հայաստանում գործեր ժողովրդավարական մշակույթը։

Միքայելյանի խոսքերը բացահայտում են այն մտածողությունը, որով իշխանությունը մշտապես փորձում է սեփական սխալները վերագրել արտաքին «խաղերին» ու «դավերին»։

Բայց պետությունները պարտվում են ոչ թե դավադրությունների, այլ՝ իրենց ղեկավարների սխալ որոշումների և անպատասխանատու առաջնորդության հետևանքով։

Ինչի՞ է հանգեցնում գործող իշխանության նման մտածողությունը:

Վերջին հինգ տարիներին Հայաստանում ժողովրդավարությունը ոչ թե ամրապնդվել, այլ՝ հետընթաց է ապրել։ Քաղաքական համակարգը վերածվել է անձնավորված իշխանության՝ առանց հաշվետվողականության և վերահսկողության։

Եվ երբ ՔՊ-ն փորձում է արդարացնել Փաշինյանի նախկին խոսքերը՝ «անլրջացնելով» դրանք, իրականում նույնքան անլուրջ է դարձնում նաև նրա ներկայիս՝ խաղաղության, զարգացման և ապաշրջափակման խոսույթը։

«Մարդ ա, պահի տակ ասել ա» - սա այլևս ոչ թե արդարացում է, այլ՝ իշխանական մտածողության ախտորոշում։

Երբ իշխանության խոսքը դառնում է պատահական, պետությունն էլ դառնում է պատահականությունների զոհ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 18498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ